Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր կորոնավիրուսի 9 դեպք է գրանցվել, «Ազատությանը» հայտնել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ` վարակը հաստատվել է Մարալիկի բժշկական կենտրոնի բուժաշխատողների մոտ, նրանցից մեկը կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Բուժաշխատողները տեղափոխելվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, և ինչպես նշեց մարզպետը, հիմա պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը, որպեսզի նրանց ևս մեկուսացնեն:
Տիգրան Պետրոսյանը շեշտել է, որ բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը կթեստավորվի:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 29 դեպք:
Հիշեցնենք, որ մարզում կորոնավիրուսի հետևանքով մահացած տղամարդը Մարալիկի բնակիչ էր։ 68-ամյա քաղաքացին նախքան Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա և Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխվելը հետազվել էր Մարալիկի ԲԿ-ում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



