Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին իր ֆբ-յան էջում հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



