Մարտի 28-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43 նոր դեպք։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։
Մինչ այսօր բացասական արդյունք են տվել 2172 թեստ։ Առողջացել է 28 մարդ։
Այսպիսով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 372 վարակվածության դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



