Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:25

Ի՞նչ ազդեցություն կունենա նավթի գնի անկումը ՀՀ և Ադրբեջանի տնտեսությունների վրա․ փորձագետների կարծիքը

Ի՞նչ ազդեցություն կունենա նավթի գնի անկումը ՀՀ և Ադրբեջանի տնտեսությունների վրա․ փորձագետների կարծիքը

ՕՊԵԿ+-ի մասնակիցների վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը երկարաձգել չկարողանալուց հետո, Brent տեսակի նավթի գներն ընկել են ավելի քան 27%-ով՝ նվազելով մեկ բարելի դիմաց 32 դոլարի, WTI տեսակի նավթի գներն ընկել են մեկ բարելի դիմաց 30 դոլարից ցածր:  Վերջին օրերին նավթային շուկայում նկատված գնանկման և դրա՝  Ադրբեջանի և Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին Armenia Today տեղեկատվական վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի և տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Ըստ Արմեն Մանվելյանի՝ ազդեցությունները տարբեր են․ Հայաստանի վրա այն կունենա մեկ ադեցություն, Ադրբեջանի վրա մեկ այլ, տարածաշրջանի վրա՝ այլ։  Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը, ըստ մասնագետի, պայմանավորված է Ռուսաստանի վրա ազդեցությամբ, քանի որ որ ՌԴ և ՀՀ տնտեսությունները փոխկապակցված են։

«Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային շուկայում նավթի գնանկնումը կազդի մի քանի ձևերով․ առաջին հերթին՝ մեծ թվով հայեր աշխատում են ՌԴ-ում, և այդ տրանսֆերները  տարեկան կազմում են մեկ միլիարդ դոլար։ Հնարավոր է տրանսֆերների կրճատում և քանի որ շատ ընտանիքներ ապրում են հենց այդ տրանսֆերներով․ դա կազդի մեր տնտեսության վրա։ Երկրորդ և ամենավատ ազդեցությունն այն է, որ նավթի գնի անկումը հանգեցրել է ռուբլու անկման, ինչի հետևանքով ՀՀ-ից արտահանվող ապրանքներն (հիմնականում արտահանվում է Ռուսաստան) ավտոմատ թանկանում են ռուսական շուկայում, դառնում ոչ մրցունակ։ Շատ հնարավոր է արտահանման ծավալները կրճատվեն։

Երրորդն այն է, որր նավթի գնի անկումը հանգեցրել է միջազգային շուկաներում պղինձի և մոլիբդենի գնի անկման, իսկ Հայաստանի արտահանման երկրորդ ուղղությունը հենց պղինձի և մոլիբդենի խտանյութն է։ Այստեղ կորուստներ կունենանք, քանի որ Հայաստանը շատ ավելի քիչ եկամուտ կստանա այս ապրանքների արտահանումից»,- նկատեց Մանվելյանը։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ ու խորքային են, քանի որ Ադրբեջանը միատնտես պետություն է։

«Միակ աշխատող սեկտորը նավթի և գազի արդյունահանումն է, և երկիրն ամբողջությամբ ապրում է ի հաշիվ նավթից ստացած եկամուտների։ Նավթի գների անկումը կհանգեցնի եկամուտների երկու անգամ կրճատման, երկրի ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, նավթային եկամուտներից դեպի շինարարություն և մյուս ուղղություններով ներդրումների դադարեցման, աշխատատեղերի կրճատման և այլն»,- ընդգծեց նա։

Մանվելյանը նշեց, որ Ադրբեջանում բանկային համակարգը գտնվում է կաթվածահար վիճակում, քանի որ բանկերին արգելել են կանխիկ դոլարներ տրամադրել։

«Ադրբեջանի մանաթը ի տարբերություն ռուսական ռուբլու լողացող կուրս չէ։ Իրենք փորձում են այդ կուրսը պահել, բայց երկար պահել չեն կարող, որովհետև այն վաղ թե ուշ կփլուզվի, դա բոլորն են հասկանում»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝  ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակը իր հերթին կազդի տարածաշրջանի վրա․ հնարավոր է Ադրբեջանը փորձի սոցիալ-տնտեսական դժգոհությունն ուղղորդել սահմանային ինչ-որ լարվածության ստեղծման, պրովոկացիաների և այլն։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հերթին նշեց, որ երկու կարևոր ենթադրություն կա՝ որքա՞ն ժամանակ կտևի այս գործընթացը, որքանո՞վ կգտնվեն նավթի համաշխարհային շուկայում փոխհամաձայնեցված լուծումները և այդտեղ կունենանք կայունություն, որովհետև գները տատանվում են և անկման միտում ունեն։

«Եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, մեր հիմնական արտահանման և գործընկեր երկիր Ռուսաստանի Դաշնությունն ունենում է տնտեսական լուրջ խնդիներ, որովհետև նրա տնտեսական կառուցվածքում և պետական բյուջեի եկամուտներում  նավթի արտահանումից գոյացող միջոցներն ունեն էական նշանակություն և դա արդեն արտացոլված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ։ Այս պարագայում ՀՀ արտահանումը դեպի Ռուսաստան թանկանում է, չնայած պետք է արձանագրենք, որ ՀՀ դրամը ևս արժեզրկվել է և որոշակի կչեզոքացվի այս ռիսկը։ Այնուամենայնիվ դժվար է գնահատել, որովհետև բացի արտարժութային տատանումներից մենք ունենալու ենք ՌԴ-ում ակնհայտ գնողականության անկում, որը կլինի նաև հայկական արտահանման նկատմամբ»,- նշեց տնտեսագետը։

Ըստ Թադևոսյանի՝ կարևոր է նաև այն, որ ՌԴ-ը Հայաստանում նաև հիմնական օտարերկրյա ներդրումներ իրականցնող սուբյեկտ է և արտարժույթի տատանումները, դրանից բխող որոշակի հետևանքները չեն կարող չազդել ներդրումային որոշումների վրա։

Ըստ տնտեսագետի՝  Ադրբեջանի տնտեսության 80-90 տոկոսը ուղղակի կամ անուղղակի կապված է նավթի հետ՝ սկսած արտահանումից վերջացրած տնտեսական կառուցվածքով, ուստի վնասներ երկիրը կկրի, սակայն դրա չափն ու բնույթը առավելապես կախված է լինելու համաշխարհային նավթի շուկայում տեղի ունեցող գործընթացների տևողականությամբ՝ որքան երկար, այնքան կորուստները կլինեն առարկայական և մեծ չափերի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+