Թուրքիայի արևմտյան հատվածում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 2,5 մլն մարդ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան:
Ավելի վաղ Իրանի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի հետ սահմանի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Արդյունքում ավելի քան հարյուր մարդ Է տուժել, զոհվել Է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



