«Ես ինչքան իշխանությանն եմ ասում՝ հեռու մնացեք դատական համակարգից, նույնքան էլ ասում եմ ընդդիմությանը, գտնում եմ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ դատական ակտ կայացնող դատավորը՝ կլինի իշխանական, թե՛ ընդդամադիր, նույն վտանգն է դատական համակարգի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով Armenia Today-ի համապատասխան հարցին։
Ըստ Վարդազարյանի՝ որևէ հանգամանք չպետք է ազդի դատավորի վրա, երբ դատարավորն իրականացնում է արտադադատություն։ «Պետք է հաշվի չառնի՝ ինչ ասեց վարչապետը, ինչ ասեց ընդդիմադիր կուսակցության նախագահը, ինչ արձագանք կա փողոցում, դատարանի առջև հավաքված ժողովրդի քանակը և այլն»,- նշեց Վարդազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







