Հայաստանում փետրվարի 9-ին կատարվել է 7297 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 3291 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով` Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8108 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1556 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



