Հայաստանում փետրվարի 4-ին կատարվել է 8857 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2132 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387490 դեպք, որոնցից 348356 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29501 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1552 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8081 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2771845 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



