Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:24

Քանի՞ բուստերային պատվաստում է իրականացվել Հայաստանում

Քանի՞ բուստերային պատվաստում է իրականացվել Հայաստանում

Հայաստանում 271 մարդ արդեն ստացել է բուստերային (խթանիչ) պատվաստում։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

«Մինչև առողջապահության նախարարի հրամանով բուստեր դեղաչափերի կանոնակարգումը մենք բազմաթիվ զանգեր էինք ստանում։ Քաղաքացիներ կային, որոնք ասում էին, որ իրենց 6 ամիսն արդեն լրացել է, մի շարք երկրներում այդ քաղաքականությունը (խթանիչ դեղաչափ-խմբ․) կիրառվում է և ցանկություն էին հայտնում պատվաստվելու»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունն ուսումնասիրում էր ինչպես առողջապահական միջազգային կազմակերպությունների, այնպես էլ այդ երկրների փորձը, և արդեն կանոնակարգվել է գործընթացը, նախարարի հրամանով հաստատվել է ընթացակարգ, թե ինչպես պետք է անձը դիմի և պատվաստվի։ Մեր հարցին, թե կա՞ արդյոք բնակչության մեջ խթանիչ դեղաչափը ստանալու միտում, մասնագետն ասաց, որ կա դիմելիություն, բազմաթիվ քաղաքացիներ են ցանկություն հայտնում ստանալ այն։

«Նույնիսկ մարդիկ կան՝ 6 ամիսը չլրացած՝ ցանկություն են հայտնում նորից պատվաստվել, այսպիսի մոտեցումներ էլ կան»,- մեջբերեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դրա կարիքը չկա, որովհետև պատվաստումից հետո անձը առնվազն 6 ամիս պաշտպանված է համարվում։

Հարցին, թե կարո՞ղ են ինչ-որ պահից բուստերային պատվաստում չանցած քաղաքացու նկատմամբ կիրառվել այն սահմանափակումները, որոնք ամբողջական պատվաստումը չանցած մարդկանց նկատմամբ են կիրառվում, Գրիգորյանն ասաց․

«Այս պահի դրությամբ բուստեր դեղաչափի հետ կապված որևէ սահմանափակում չի իրականացվում, հրամանում էլ նշված է՝ պատվաստել անձի դիմելիությամբ, նախապատվություն տալ ռիսկի խմբերում գտնվող անձանց (քրոնիկ հիվանդություն ունեցող, 65 տարեկանից բարձր անձինք)։ Թե ինչ քաղաքականություն կկիրառվի հետագայում, կդժվարանամ ասել»,- նշեց նա։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է խախտել բուստերային պատվաստանյութերի համաձայնեցված սխեման, որը որոշում է, թե ո՛ր պատվաստանյութով ամբողջական պատվաստված քաղաքացին ո՛ր պատվաստանյութն է ստանալու որպես խթանիչ, Սվետլանա Գրիգորյանն ասաց, որ այդ սխեման մարակրկիտ մտածված է, այն ամենաարդյունավետ, ամենաօպտիմալ տարբերակն է, որի դեպքում անձը կունենա առավելագույն արդյունք։ Սակայն եթե այցելուն ինչ-ինչ պատճառով այլ բուստեր դեղաչափ է ցանկանում, ապա մասնագետի խոսքով՝ կարող է ստանալ այն, ինչ ինքն է ցանկանում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին տվյալների համաձայն՝ կատարվել է 1 546 632 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 903 661, երկրորդ դեղաչափ` 642 971: Բուստերային պատվաստման իրականացման հրամանը տրվել է նոյեմբերի վերջ։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+