Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:22

Կարծիք։ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը:

Հանձնաժողովի նիստը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Յուրի Բորիսովի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը ստեղծվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի միավորման և համակարգման նպատակով՝ բազմակողմ համագործակցության հետագա խորացման և կատարելագործման, ինտեգրման զարգացման և ՀԱՊԿ ձևաչափով ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ոլորտներում հարցերի առավել համալիր լուծման նպատակով: Դրանց թվում են ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասնագիտացման և կոոպերացիայի պահպանումը, ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, արդիականացման, նորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Այսպիսով, ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, քանի որ հիմնականում հենց այդ համագործակցության միջոցով է, որ կազմակերպությունը կոնկրետ արդյունքներ ունի իր հավաքական ուժերի նորագույն սպառազինությամբ հանդերձելու գործում:

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների միջև երկկողմ հարաբերությունները, հատկապես ռազմատնտեսական ոլորտում, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չեն։ Ինչ չի կարելի ասել Ռուսաստանի հետ նրանցից յուրաքանչյուրի համագործակցության մասին։ Կազմակերպության մեկ այլ խնդիր է այն հանգամանքը, որ այն մինչ օրս չի դարձել ՆԱՏՕ-ի մակարդակի ռազմաքաղաքական դաշինք։ Օրինակ, որոշ հարցերում ՀԱՊԿ-ում բացակայում է քաղաքական միասնությունը։ Բացի այդ, միջազգային ասպարեզում անդամ երկրները միշտ չէ, որ հանդես են գալիս միասնական դիրքերից, և նրանց համատեղ գործողությունները հիմնականում հանգում են հակաահաբեկչական և հակաթմրամիջոցային զորավարժությունների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+