Սեպտեմբերի 27-ին Հադրութ քաղաքում տեղի է ունեցել շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնական անձինք, բարերարներ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը և ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, և աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Եգիպտոսի Հայոց թեմի սրբազան հայր Աշոտ Մնացականյանը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Արցախի հողի վրա և ներկա գտնվել ծննդատան բացման արարողությանը: «Ծննդատան այս նորոգությունը ոչ թե պարզ հիվանդանոցի մի բաժանմունքի նորոգություն է, այլև ապագա հերոսների օջախի հաստատում»,- ասել է սրբազան հայրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



