Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Դեպքերի ընդհանուր թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 191491։
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 847475, վերջին մեկ օրում կատարվել է 4658 նոր թեստավորում:
Փաստացի բուժվողների թիվն այս պահին 14499 է, այս ցուցանիշշը մեկ օրում ավելացել է 212-ով:
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 172609 անձ, մեկ օրում՝ 513 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ 3497 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



