Հայաստանում մարտի 25-ի, ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի 1257 դեպք է հաստատվել։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներից։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս հաստատված դեպքերի թիվը 187441 է։
Առողջացել է, ընդհանուր առմամբ, 169 727 քաղաքացի։ Մեկ օրում՝ 242 քաղաքացի։
Ընդհանուր թեստերի քանակը 822 634 է։ Մահվան ելքերը 3 416-ն են։ Մարտի 25-ի դրությամբ՝ մեկ օրում մահացել է 18 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, այլ պատճառով մահվան դեպքերը 871-ն են։ Երեկվա դրությամբ այլ պատճառով մահացել է 6 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



