Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 461 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34,462-ի: Հուլիսի 18-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 23,123 (+631) է, փաստացի բուժվում է 10,507 (-185)-ը, գրանցվել է մահվան 631 (+11) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 143,114 (+1969) թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 201 (+4)-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 34001 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



