Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27320-ի: Հուլիսի 3-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 15484 է, փաստացի բուժվում է 11211-ը, գրանցվել է մահվան 469 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 156-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 26658 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



