Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 736 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24,645-ի: Հունիսի 28-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 13,116 է, փաստացի բուժվում է 10,964-ը, գրանցվել է մահվան 426 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 109,173 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 139-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 23.909 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



