Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։
Ըստ աղբյուրի, այդ թվում ՝ մատակարարվել են՝
- Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
- Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
- Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
- Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
- Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
- Զարկերակային օքսիմետրեր։
Նշվում է, որ խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



