Հայաստանում կորոնավիրուսով 600 հիվանդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա ունեցած տեղեկատվության համաձայն՝ նշված թվից 470-ը ծանր հիվանդներ են, իսկ 116-ը ծայրահեղ ծանր, նրանցից 35-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Թորոսյանի խոսքով ՝ մեծ է ռիսկը, որ ծայրահեղ ծանր հիվանդների մեծ մասը կարող է մահանալ։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսից մահացածների թվում կան նաև երիտասարդներ, իսկ մահացածների 6 տոկոսը (հունիսի 11-ի դրությամբ) որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություն չի ունեցել:
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 15-ի ժամը 15:00-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ուներ 231 քաղաքացի: Նրանցից 89 — ը սպասում էին տանը, իսկ մնացածը՝ տարբեր բժշկական կենտրոններում։ Նշված 89 անձից 36 -ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, 52-ինը՝ թեթեւ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



