Վերջին օրերին շրջանառվում են խոսակցություններ, համաձայն որոնց հակահամաճարակային կանոնների չպահպանման համար կազմված արձանագրությունները ենթական չեն իրականացման, այսինքն վարչական տուգանքները չեղարկվելու են: Նման բան չկա, դրանք վճարվելու են: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցոծ ճեպազրույցի ժամանակ:
«Այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են չեն չեղարկվելու: Դրանք պետք է վճարվեն, չնայած այն հանգամանքին, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ կանոնները պահանելը: Բայց, եթե քաղաքացիները իրավախախտում են թույլ տալիս, ապա դրանից պետք է բխի պատասխանատվություն»,-ընդգծեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



