ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու համար:
«Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



