Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:24

Տեսչական մարմինները շարունակում են վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը

Տեսչական մարմինները շարունակում են վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 12-ին հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար 24 ժամով դադարեցրել են Երևանի մի շարք խոշոր և փոքր առևտրի կենտրոնների, արտադրությունների, ստոմատոլոգիական կլինիկաների աշխատանքը:

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ Մոլ» առևտրի կենտրոնում գործող 26 խանութների աշխատանքը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դադարեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղի աշխատանքը:

Հաղորդվում է նաեւ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները 24 ժամով դադարեցրել են ամբողջ երկրում շուրջ 50 կազմակերպությունների աշխատանքը: Երկու կառույցների գործունեությունը 72 ժամով դադարեցվել է ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հունիսի 11-ի դրությամբ ՀՀ տեսչական մարմինների կողմից աշխատանքները կասեցնելու մասին որոշումները կիրառվել են 2699 կազմակերպությունների նկատմամբ, իրականացվել է 26816 ստուգում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+