Հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ Կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ընդունարանը կառուցվում է Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում։
Նախարարը հավելել է, որ մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ Կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի բ/կ-ի հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



