Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:24

Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան

Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան

Միայն այսօրվա դրությամբ ունենք 796 ստուգում, որի արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարող սուբյեկտների գործունեություն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նա նշեց, որ այս գործողություններում ներգրավված են գրեթե բոլոր տեսչական մարմինները և աշխատում են օր ու գիշեր, որ հնարավոր լինի ապահովել հանրային անվտանգությունը. «Սակայն այդ ջանքերն ապարդյուն կլինեն, եթե համապատասխան արձագանք չզգանք բիզնեսից ու քաղաքացիներից։ Դրան կարող ենք հասնել հանրային վարքագծի, բիզնեսի վարքագծի փոփոխության։ Մենք պետք է սովորենք ապրել այս իրավիճակում բնականոն կյանքով՝ պահպանելով մի քանի հեշտ կանոններ»,-ասաց Արթուր Ասոյանը։

Համակցված գործողություններ են իրականացվում ոստիկանության ուժերի հետ, ինչը ևս տալիս է ցանկալի արդյունքներ։ Շուրջ 10 օր նման միջոցառումներ են իրականացվել Դավթաշեն, Նորք Մարաշ, Փոքր Կենտրոն, Մեծ Կենտրոն, Արաբկիր շրջաններում. «Նախօրոք չենք իրազեկելու այդ միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար»,-ասաց Արթուր Ասոյանը։

Կանոնների պահպանումը պարտադիր են բոլորի՝ պետական մարմինների, լաբորատորիաների, սպասարկման կենտրոնների և այլնի համար։

«Օրինակ՝ այսօր կասեցվել են Կառավարության համար 1, 3 մասնաշենքերում գործող հանրային սննդի կետերը, սա շեշտում եմ նրա համար, որ ստուգումների համար չկան խտրական մոտեցումներ»,-նշել է Ասոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+