Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:25

Վարչապետն արձանագրել է, որ չի պահպանվում հակահամաճարակային կանոնների պատշաճ մակարդակ

Վարչապետն արձանագրել է, որ չի պահպանվում հակահամաճարակային կանոնների պատշաճ մակարդակ

Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։  Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, այս ընթացքում էլի ունեցել են նման նվազում. մայիսի 25-ին՝ 452 դեպքից հետո մայիսի 26-ին ունեցել են 289 դեպք, հետո դեպքերն էլի աճել են։

«Նկատի ունեմ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,- նշել է վարչապետը։

Ն. Փաշինյանը ընդգծել է, հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, և առաջիկա մեկ տարվա ընթացքում էլ այդպես է լինելու։

«Այն, որ չեն պահում կանոնները պաշտաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը երեք օրում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ, որոնք վերաբերվել  են դիմակ կրելու կանոնները  խախտելու հանգամանքներին։ Տեսչական մարմինները մոտ 87 կազմակեպության գործունեությունը դադարեցնելու առաջարկություն են ներկայացրել պարետատանը, դրանց գործունեությունը դադարեցվել է»,- ասել է նա։

Ն. Փաշինյանի խոսքով, տուգանքների համատեքստում քննարկվում էր, թե ինչու պետք է նույն ընտանիքի անդամները մեքենայում դիմակ չկրելու համար տուգանվեն։ Նա նշել է, որ պարետատան որոշմամբ, ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ, ինչպես, օրինակ, սուպերմարկետներին, հասարակական տրանսպորտին և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+