Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում: Այս մասին այսօր Կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», — նշել է Ավինյանը՝ հավելելով, որ ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։
Ավինյանը նաև նշել է, որ քննարկել են թեստավորման քաղաքականությունը․ «Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



