Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հայտնել է նաև, որ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 359 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



