Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:52
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Դիմակի կրումը կարող է թույլ տալ զրոյացնել կորոնավիրուսի դեպքերը. վարչապետ

«Ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից՝ մեկ ընտանիքի անդամներ են, թե ոչ»,-այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ դիմակի կրման կուլտուրան կարող է թույլ տալ զրոյացնել կորոնավիրուսի դեպքերը։
Փաշինյանը ներկայացրել է մասնագետների կողմից ներկայացված ուսումնասիրություն, համաձայն որի դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ վարչական որոշակի լծակներ են գործադրվելու։

«Այն սրճարանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։ Պետք լինի՝ մի ամսով կփակվի։ Իրավախախտների անունները կհրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ անվտանգ չի այդտեղ այցելելը», — ասել է վարչապետը։

Նրա խոսքով, առևտրի բոլոր մասնակիցները, անկախ գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, և գնորդը, և հաճախորդը։

Վարչապետը նաև հորդորեց փողոցներում ծանոթներին հանդիպելիս պահպանել սոցիալական հեռավորություն, շփվել միայն դիմակներով, ձեռքերը պարբերաբար ախտահանել:

Բացի այդ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+