Կորոնավիրուսի վարակման աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր լայվի ժամանակ, որում անդրադառնում էր կորոնավիրուսի վարակի ներկա բռնկումներին։
Նրա խոսքով, դեպքերի 80 տոկոսը արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում, սպասարկման ոլորտում և բանկային համակարգում։
Նա նշել է, որ ձեռնարկությունները բացվել են, քանի որ պարզ է դարձել, որ տնտեսական առումով հնարավոր չէ այլևս փակված մնալ, և փորձել արվել գնալ հավասարակշռված մոտեցմամբ, երբ տնտեսական և առողջապահական մոտեցումները բալանսավորված են։
Փաշինյանն ասել կնաև, որ միևնույն ժամանակ Հայաստանը ամենացածր գնաճ ունեցող երկրներից է աշխարհում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



