Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6302-ի: Մայիսի 23-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 2936 է, փաստացի բուժվում է 3257-ը, գրանցվել է մահվան 77 (+3) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 49080 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 32-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 5928 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



