Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեսանյութ է հրապարակել ՝ նվիրված տրանսպորտի եւ արտադրության անվտանգության կանոններին։ Տեսանյութում ընդգծվում է, որ ավելի հեշտ է կանխել կորոնավիրուսի տարածումը, քան պայքարել հետևանքների դեմ:
«Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը կօգնի կանգնեցնել տարածումը։ Կանխարգելիչ կանոնների պահպանումը համաճարակին հաղթելու միակ ելքն է», — ասվում է տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



