Երևանի Հալաբյան փողոցում նոյեմբերի 28-ին Range Rover ավտոմեքենայի հրդեհի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգը ստացվել է ժամը 10:30-ին։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:01-ին։ Այրվել է Range Rover ավտոմեքենան, ջերմահարվել են հարևանությամբ կայանված Kia և Nissan ավտոմեքենաները։
Ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ Արզումանյան փողոցում ընթացող Range Rover ավտոմեքենայում պայթյուն էր տեղի ունեցել։ Նշեն, որ երկու փողոցները հատվում են։ ՆԳՆ-ից Armenia Today-ին հաստատում են, որ խոսքը նույն միջադեպի մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







