Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:05

Տիկնիզյանի «Օլիմպիակոսը» երկու գոլի առավելությունը կորցնելուց հետո պարտվել է «Միլանին»

Տիկնիզյանի «Օլիմպիակոսը» երկու գոլի առավելությունը կորցնելուց հետո պարտվել է «Միլանին»
Լուսանկարը՝ Armenia Today

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի «Օլիմպիակոսը» նոյեմբերի 26-ին Եվրոպա լիգայի հիմնական փուլի հինգերորդ տուրում սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվել է «Միլանին», թեև հանդիպման ընթացքում առաջ էր անցել 2։0 հաշվով։

Հաշիվը 31-րդ րոպեին բացվել է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ինքնագոլով։ Ժոտա Սիլվան 49-րդ րոպեին կրկնապատկել է տանտերերի առավելությունը։

Դրանից հետո «Միլանը» խփել է չորս գոլ։ Գոլերի հեղինակներն են Օմարի Հաթչինսոնը՝ 56-րդ, Ալֆաջո Սիսեն՝ 63-րդ, Քրիստիան Պուլիշիչը՝ 71-րդ և Դիեգո Մորեյրան՝ 90+5-րդ րոպեներին։

Տիկնիզյանը խաղադաշտ է մտել 82-րդ րոպեին՝ փոխարինելով Բրունո Օնյեմաեչիին։ Այդ պահին «Օլիմպիակոսն» արդեն պարտվում էր 2։3 հաշվով։

UEFA-ի տվյալներով՝ Տիկնիզյանը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Օլիմպիակոսի» կազմում անցկացրել է չորս հանդիպում և գոլ չի խփել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+