Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Փաստաթուղթն ստորագրվել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության զարգացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, էկոլոգիայի, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։
Բիշքեկը դարձել է 62-րդ քաղաքը, որի հետ Երևանը քույր քաղաք կամ գործընկերային հարաբերություններ է հաստատել։
Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղրղզստանի միջև հաստատվել էին 1993 թվականին։ 2024 թվականին Ղրղզստանում տեղի էր ունեցել Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







