Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:17

Քաղաքապետարանում առանց քննարկման հաստատել են աշխատավարձերի բարձրացման նախագիծը

Քաղաքապետարանում առանց քննարկման հաստատել են աշխատավարձերի բարձրացման նախագիծը

Երևանի ավագանին 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով ընդունել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը սահմանող նախագիծը։ Ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։

Նախագիծը հաստատվել է առանց առանձին քննարկման։ Այն նախատեսվում է փոխել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, որոնց դեպքում բարձրացում է սպասվում։ 

Ավագանու այսօրվա նիստում ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Արամ Թորոսյանն ու Մանուկ Սուքիասյանն առաջարկել են նախագիծը հանել չզեկուցվող հարցերի ցանկից և առանձին քննարկել։ Առաջարկը չի ընդունվել, որից հետո նախագիծը դրվել է քվեարկության։

Ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը, քննադատելով հարցն առանց քննարկման ընդունելը, հայտարարել է, որ քաղաքապետարանը տանում են ավտորիտարիզմի ճանապարհով։

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանի ավելի վաղ ներկայացրած հաշվարկների՝ Երևանի քաղաքապետի աշխատավարձը նոր համակարգով 1 320 000 դրամից կհասնի 2 80 000 դրամի՝ ավելանալով 760 000 դրամով։

Մանուկյանի հրապարակած տվյալներով՝ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1 200 000 դրամից կհասնի 1 913 600 դրամի, մյուս տեղակալներինը՝ 952 000-ից 1 830 400 դրամի, վարչական շրջանների ղեկավարներինը՝ 850 000-ից 1 248 000 դրամի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 000-ից 915 200 դրամի։

Պատգամավորը նշել է, որ վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձը կավելանա ընդամենը 47 840 դրամով։ Նա նաև քննադատել էր այն, որ նախագծում անդրադարձ չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ նախագծով նախատեսվում է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ոչ թե դրանց վերջնական չափերը։ Նրա խոսքով՝ աշխատավարձերի հաշվարկման հիմք հանդիսացող բազային աշխատավարձը պետք է սահմանվի Երևանի 2027 թվականի բյուջեով։

Գալջյանը նաև նշել էր, որ հրապարակվող գումարները ներառում են հարկերն ու պարտադիր վճարները, որոնք կազմում են շուրջ 25%։ Նրա հաշվարկով՝ 2 մլն դրամ հաշվարկային աշխատավարձի դեպքում աշխատակցի փաստացի ստացվող գումարը կկազմի մոտ 1,5 մլն դրամ։

Նրա պնդմամբ՝ փոփոխությունը քաղաքային բյուջեի համար էական լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի, քանի որ նախկինում որպես պարգևավճար վճարվող գումարները ներառվելու են աշխատավարձերում։

Գալջյանը նշել էր, որ վերջին տարիներին բարձրացվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների, գրադարանների, հասարակական տրանսպորտի, աղբահանության, կանաչապատման, առողջապահական և մշակութային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը։ Մինչդեռ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերը, նրա խոսքով, վերջին անգամ բարձրացվել էին ավելի քան հինգ տարի առաջ։

Նա աշխատավարձերի վերանայման անհրաժեշտությունը հիմնավորել էր նաև աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխություններով՝ նշելով, որ վերջին հինգ տարում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 204 000 դրամից հասել է 312 000-ի՝ աճելով ավելի քան 53%-ով։

Գալջյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է շուրջ 2000 աշխատակցի, որոնց մեծամասնությունը ոչ թե բարձրաստիճան կամ քաղաքական պաշտոնյաներ են, այլ տարբեր ոլորտների մասնագետներ և համայնքային ծառայողներ։ Նա ընդգծել էր, որ աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է փորձառու մասնագետներին պահպանելու, նոր կադրեր ներգրավելու և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը չվտանգելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+