Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:11

Ռուսական դիզվառելիքը գնորդների խնդիր չի ունենա․ Պեսկով

Ռուսական դիզվառելիքը գնորդների խնդիր չի ունենա․ Պեսկով

Ռուսաստանը կկարողանա առանց դժվարությունների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում՝ նավթամթերքի բարձր պահանջարկի շնորհիվ, «Ռիա Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ համաշխարհային շուկայից դուրս են մնացել նավթի և նավթամթերքի զգալի ծավալներ, ուստի ռուսական դիզելային վառելիքի համար գնորդներ փնտրելու անհրաժեշտություն չի լինի։

«Շուկաներում պահանջարկի խնդիր չկա։ Կարևորն առաջարկի առկայությունն է»,- ընդգծել է նա։

Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ Ռուսաստանը կարիք չունի սպասելու առանձին պետությունների ուղղակի հարցումներին, քանի որ նավթամթերքի մատակարարումներն իրականացվում են առևտրային միջնորդների միջոցով։

Ռուսաստանն սկսել է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումների վաղաժամկետ վերացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ երկիրն արդեն հոկտեմբերին պատրաստ է արտահանել 300 000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500 000 տոննա, իսկ դեկտեմբերին՝ 1 մլն տոննա։

Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել էր ռուսական դիզելային վառելիքն ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել էր ժամանակավոր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի հետ կապված գործարքները՝ չնայած գործող պատժամիջոցներին։ Թույլտվությունն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+