Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:37
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի հաստատման մասին։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում այս պահից ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար։ Երկու կողմն էլ համաձայնություն են տվել դրան։ Մի՛ խախտեք այն»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Մոսկվան և Կիևը դեռևս չեն հաստատել էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին հայտնել է, որ Թրամփի հայտարարությունն էներգետիկ հրադադարի մասին իր համար «նորություն էր»։

«Բայց եթե ռուսները համաձայնեն էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե նախագահ Թրամփն այդ հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-խմբ․) հետ, խնդրում ենք մեզ հայտնել, թե երբ կսկսվի հրադադարը։ Մենք պատրաստ ենք և կընդունենք այն»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է պարբերականը։

Axios-ը նշում է, որ Թրամփի հայտարարությանը նախորդել էր նրա և Զելենսկու հարաբերություններում լարվածության աճը, որը պայմանավորված էր Ուկրաինայի՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներով։

Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել էր ռուսական դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ պատժամիջոցների մեղմացման մասին համաձայնության ձեռքբերման վերաբերյալ։ Այնուհետև նա կոչ էր արել Ուկրաինային փոխել Զելենսկուն՝ մեղադրելով նրան պատերազմն ավարտելու հնարավորությունները բաց թողնելու մեջ։

Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի հաստատմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+