Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկանում՝ սրտի կանգից, հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։

«Չեմ կարող ասել, որ նա երկար ժամանակ էր հիվանդ․ նրա մոտ կտրուկ ընկել էր ճնշումը, շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Տեղի է ունեցել սրտի կանգ։ Դա շատ անսպասելի էր։ Սրտի կանգի պատճառը պարզվում է»,- ՏԱՍՍ-ին ասել է նա։

Տնօրենի խոսքով՝ մահվան պատճառների և ախտորոշման մասին խոսելը դեռ վաղ է։

Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին՝ Ուկրաինական ԽՍՀ-ում։ Վիննիցայի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նա շուրջ 25 տարի աշխատել է որպես հոգեթերապևտ՝ հոգեբուժական հիվանդանոցում, իսկ 1987 թվականին դարձել էր ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի բժիշկը։

Համամիութենական ճանաչում Կաշպիրովսկին ձեռք էր բերել 1989 թվականին՝ «բուժման» հեռուստատեսային սեանսների շնորհիվ։ Ամենահայտնի դրվագներից էր հեռուստակամուրջը, որի ընթացքում նա տաղավարից «ցավազրկում» էր հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող պացիենտին, որին վիրահատում էին։ Սեանսները մեծ հետաքրքրություն էին առաջացնում և, միաժամանակ, բժիշկների ու գիտնականների կոշտ քննադատությանն արժանանում։

Կաշպիրովսկին 1993 թվականին ընտրվել էր Պետական դումայի պատգամավոր ԼԴԿՌ-ից, սակայն շուտով դուրս էր եկել խմբակցությունից՝ Վլադիմիր Ժիրինովսկուն մեղադրելով ռասիզմի և պատերազմի քարոզչության մեջ։ Վերջին տարիներին նա շարունակում էր ելույթներ ունենալ և սեմինարներ անցկացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+