Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:38

Փաշինյանի խաղաղության ուղերձից հետո Բաքուն կրկին պահանջել է փոխել Սահմանադրությունը

Փաշինյանի խաղաղության ուղերձից հետո Բաքուն կրկին պահանջել է փոխել Սահմանադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կառավարության առաջնահերթություններից մեկը դարձնելու մասին հայտարարությունից մեկ օր անց Բաքուն կրկին ՀՀ սահմանադրության փոփոխությունը պայման է անվանել վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում հայտարարել է, որ, Ադրբեջանի գնահատմամբ, ՀՀ սահմանադրությունում կան «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»։

Նրա խոսքով՝ դրանց վերաբերող փոփոխություններից հետո վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր կդառնա։

Հաջիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն արդեն հաստատվել է, սակայն անհրաժեշտ է ապահովել դրա կայունությունը։

Հոկտեմբերի 1-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական ցուցանիշները, իր գնահատմամբ, վկայում են խաղաղության նկատմամբ քաղաքացիների վստահության մասին։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինի մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց այս սպասումը, որպես քաղաքական կապիտալ, վերցնում ենք և հասցնում մինչև վերջ»,- ասել էր վարչապետը։

Բաքուն ՀՀ սահմանադրության փոփոխությունը, որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման, հրապարակայնորեն առաջ է քաշում առնվազն 2024 թվականի փետրվարից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ սահմանադրությունում և իրավական այլ փաստաթղթերում, ըստ Բաքվի, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան»։

Ավելի ուշ Ալիևը բազմիցս կրկնել է այս պահանջը՝ Սահմանադրության փոփոխությունն անվանելով խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման։

Երևանը, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանադրությունում ևս Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում, սակայն դրա փոփոխությունը որպես խաղաղության պայման չի պահանջում։

Հայկական կողմը նաև հղում է անում համաձայնագրի դրույթներին, որոնցով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հաստատում տարածքային փոխադարձ պահանջների բացակայությունը։

Հայտարարությունը հնչել է Հայաստանում նոր Սահմանադրության մշակման ֆոնին։ Փաշինյանի խոսքով՝ տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+