Հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։
Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝
11:00–14:00 Ա․ Միկոյան փողոց 2/1, 4/7, 4/15, 4/16 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–12:00 Արմավիր քաղաք մասնակի, Նորավան գյուղ և Մայիսյան գյուղն ամբողջությամբ,
Արարատի մարզ՝
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աղայան, Աբովյան, Չարենցի, Կոմիտասի փողոցներ մասնակի,
11:30–16:00 Այնթափ գյուղ մասնակի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







