Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:53

ԵԽԽՎ զեկույցում երկու էական խնդիր կա․ Հովհաննիսյանը՝ ընտրությունների մասին

ԵԽԽՎ զեկույցում երկու էական խնդիր կա․ Հովհաննիսյանը՝ ընտրությունների մասին

Ընդդիմությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի, հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ թեև զեկույցում արձանագրվել են ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ, առավել էական է երկու շեշտադրում։

Առաջինը, ըստ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Նա ընդգծել է, որ զեկույցում այն դիտարկվում է ոչ թե ընտրությունների արդյունքների կեղծման, այլ կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։

Երկրորդ էական հանգամանքը Հովհաննիսյանը համարել է ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգությունները՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։

«Վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նմանատիպ հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։ Հետևաբար, ես դրանք չէի գերագնահատի»,- գրել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ զեկույցի մյուս արձանագրումները հիմնականում համահունչ են իշխանությունների դիրքորոշումներին՝ արտաքին ճնշումների և ընտրակաշառքի վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցում ընտրությունների ընդհանուր դրական գնահատականին զուգահեռ՝ մատնանշել էր մի շարք խնդիրներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործումը, ընդդիմության քրեական հետապնդումը, քարոզարշավի լուսաբանման և խախտումների բողոքարկման թերությունները։

Սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ԵԽԽՎ վերջնական զեկույցն անվանել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և Սահմանադրական դատարանին ընդդիմության կողմից ներկայացված  մի շարք բողոքների հաստատում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+