Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 1550 քմ մակերեսով և 24,8 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Քննչական կոմիտեի վարկածով՝ 2017 թվականի սեպտեմբերին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել գյուղատնտեսական նշանակության հողատարածքը 25 տարով վարձակալելու մրցույթում, սակայն ձևականորեն ներգրավված երկրորդ մասնակից Ա.Խ.-ն, փաստացի, չէր մասնակցել ընթացակարգին։
Նյութերն ստանալուց հետո դատախազությունը համայնքի ղեկավարին պայմանագիրը լուծելու պահանջով միջնորդագիր էր ներկայացրել։ Պայմանագիրը սեպտեմբերի 16-ին լուծվել էր, և Կադաստրի կոմիտեում կատարված գրանցմամբ հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







