Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:41

ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները՝ շախմատի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները՝ շախմատի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Սամարղանդում անցկացված Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբի հատուկ հաշվարկում դարձել են բրոնզե մեդալակիրներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Երկու հավաքականն էլ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, իսկ «Ա» խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդը։

Տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Հավաքականի մարզիչն Արման Փաշիկյանն է։

Կանանց հավաքականի կազմում էին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը։

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։ Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ, իսկ Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակած 8 միավորով 3-րդ խաղատախտակի վրա նվաճել է բրոնզե մեդալ։

Կանանց հավաքականը սեպտեմբերի 23-ին, իսկ տղամարդկանց հավաքականը՝ սեպտեմբերի 25-ին օլիմպիադայում հաղթել էին Ադրբեջանի հավաքականներին։

Օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-27-ը։ Տղամարդկանց մրցաշարում 204 հավաքականի պայքարում հաղթել է Ուզբեկստանի, իսկ կանանց մրցաշարում 187 հավաքականի պայքարում՝ Չինաստանի հավաքականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+