Սեպտեմբերի 19-ին 61 տարեկանում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, հայտնել է «Ակօս»-ը։
Պարբերականի տվյալներով՝ Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման մասնակցելու նպատակով մեկնել էր Ստամբուլ, որտեղ ինքնազգացողությունը վատացել էր։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերլուծաբանը գլխուղեղի արյունազեղում է ունեցել։
Կիրակոսյանը երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Նա ծնվել է 1965 թվականի հունվարի 8-ին՝ ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ 2006 թվականին տեղափոխվել էր Հայաստան և վերջին տարիներին ղեկավարել Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (RSC)։
Տարբեր տարիներին նա խորհրդատվական աշխատանք է կատարել Ասիական զարգացման բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ պետդեպարտամենտի համար։ Նրա վերլուծությունները հրապարակվել են նաև European Council on Foreign Relations-ում, Le Monde-ում, The Moscow Times-ում և Turkish Policy Quarterly-ում։
«Ակօս»-ի տվյալներով՝ Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






