Երևանում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 59-ամյա տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։ Տեղում համայքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, որին որպես անհետ կորած փնտրում էին հարազատներն ու ոստիկանները։
Կայքը հավելել է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







