Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նախարարության՝ «Միասնության ուժը-2026» (Strength of Unity-2026) եռափուլ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված ուսումնական կենտրոններում։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների հիմնական նպատակներն են «բարձրացնել համատեղ գործողությունների պատրաստվածությունը, ամրապնդել զորքերի փոխգործակցությունը, միասնականացնել մարզումային ընթացակարգերը և բարելավել ստորաբաժանումների մարտական կարողությունները»։
Զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ավիացիոն միջոցները։։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







