Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Սան Պաուլոյում անցնող WTA-250 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է արգենտինացի Խուլիա Ռիերային, հայտնում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։
Ավանեսյանը հաղթել է երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե։
Երկրորդ շրջանում նա կմրցի Ալինա Չարաևա-Յու Սյաոդի զույգի հաղթողի դեմ։
Հուլիսին Ավանեսյանը հասել էր Համբուրգի WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր հունգարացի Աննա Բոնդարին։
Սան Պաուլոյի WTA-250 մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 14-20-ը՝ բացօթյա կոշտ ծածկույթով կորտերում։ Մրցաշարի հիմնական ցանցում ընդգրկված է 32 թենիսիստուհի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







