Սոչիում ժամանակավորապես սահմանափակել են մուտքը դեպի լողափեր և ափամերձ ճեմուղիներ՝ անօդաչու նավակների հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
«Փրկարարներն ու պահպանության ծառայության աշխատակիցները բարձրախոսներով զգուշացնում են հնարավոր վտանգի մասին։ Խնդրում եմ հանգստավայրի բնակիչներին և հյուրերին նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- գրել է Պրոշունինը։
Որոշումն ընդունվել է քաղաքային օպերատիվ շտաբի կողմից։
Սեպտեմբերի 9-ի երեկոյան անօդաչու նավակը հարվածել էր Սոչիի ափամերձ ճեմուղուն, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: Տուժել էր 28 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







