Իրանական առևտրային նավը գնդակոծության է ենթարկվել Հորմուզի նեղուցում, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Քեշմ կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրիին։
Աղբյուրի տվյալներով՝ իրանական առևտրային բեռնատար նավը Հենգամ կղզու մոտ՝ Հորմուզի նեղուցի ջրերում, խոցվել է անհայտ արկով։ Հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
AP-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ նավը խոցվել է նեղուցով անցնելիս։ Ավելի ուշ հաղորդվել է նավում բռնկված հրդեհի և տեղական իշխանությունների կողմից անձնակազմի տարհանման մասին։
Ամերիկացի զինվորականներն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը։
Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ փոխադարձ հարվածներ էին հասցրել։ Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր իրանական հինգ նավթատարի ոչնչացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







