Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 03:06

Իշխանությունները թիրախավորել են Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ը․ ԶԼՄ

Իշխանությունները թիրախավորել են Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ը․ ԶԼՄ

Իշխող ուժի թիրախում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընկերության վարորդներից մեկը թերթին հայտնել է, որ պարեկները պարբերաբար կանգնեցնում են Կոտայքի մարզից Երևան ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները և վարորդներին 5000 դրամի չափով տուգանում։

«Եթե երթուղին 16 տեղ ունի, մեքենայում պետք է հենց այդքան ուղևոր լինի, անգամ մեկ մարդ ավել չպետք է վերցնեմ։ Եթե վերցնեմ՝ և՛ կտուգանվեմ, և՛ խոսակցություն կգա վրաս։ Առաջ այդպես չէր»,- նշել է վարորդը։

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար: Նրա կալանավորումից հետո անվտանգության ուժերը կապարակնքել էին նրա՝ մի շարք կազմակերպությունների դռները, իսկ որոշ գործարաններ անցել էին պետական ​​սեփականության։ 

Ծառուկյանի աշխատակիցները մի շարք բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով, որ իրենց թույլատրվի շարունակել աշխատանքը։

Ծառուկյանի կալանքը երկարաձգվել էր երկու ամսով՝ մինչև նոյեմբերի 7-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+