Սեպտեմբերի 11-ին Ալժիրը կփակի իր օդային տարածքն ԱՄԷ-ում գրանցված քաղաքացիական և ռազմական բոլոր օդանավերի համար՝ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նպատակով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալժիրի ազգային պաշտպանության նախարարությանը։
Համաձայն հայտարարության՝ «բացառություն կարվի ԱՄԷ-ի քաղաքացիական առևտրային այն չվերթերի համար, որոնք իրականացվում են դեպի Ալժիրի Հուարի Բումեդիենի անվան միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ»։ Այդ չվերթերը կշարունակվեն մինչև 2026 թվականի վերջին համապատասխան պայմանագրի ժամկետի ավարտը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման մասին՝ ի պատասխան սրվող «սադրիչ և թշնամական գործողությունների»։ Նախարարությունն ընդգծել է, որ այդ որոշումը կայացվել է երկկողմ կապերը պահպանելու բոլոր հնարավորություններն սպառելուց հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







